Սահմանապահ գյուղերում հաշվառվել է 50 վնասված շենք, որից 12-ի վերականգնման աշխատանքներն արդեն սկսված են. Տավուշի մարզպետ (տեսանյութ)

21:09 • 18.07.20

Այսօր ունեցել ենք հերթական խաղաղ օրը, որևէ հրետակոծություն չի եղել մեր բնակավայրերի ուղղությամբ և բնակիչները հնարավորություն են ունեցել վերառառնալ իրենց առօրյա աշխատանքին. այսօր լրագրողների հետ բրիֆինգի ժամանակ նշեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը.

«Երեկ օրվա վերջում ավարտել ենք ենթակառուցվածքային վերականգնողական աշխատանքները՝  ջրագծային և ոռոգման համակարգերի վերականգնումը, որը հնարավորություն է տվել, որ մարդիկ շարունակեն իրենց գյուղատնտեսական աշխատանքները: Իրականացվել են նաև հետևանքների գույքագրման աշխատանքններ, սակայն ամբողջական գնահատում կունենանք մեկ շաբաթվա ընթացքում: Առանձնացրել ենք 12 տուն ՝ 6 տուն Այգեպար գյուղում և 6 տուն Ներքին Կարմիրաղբյուրում, որտեղ կարող են սկսել վերականգնողական աշխատանքները: Երեկ արդեն երկու բնակարաններում սկսել են վերականգնողական աշխատանքններ և երկուշաբթի կունենանք երկրորդ խմբաքանակը և շինարարները արդեն կմտնեն աշխատելու»,-նշեց մարզպետը:

Նրա փոխանցմամբ՝ եկող շաբաթվա վերջում կլինեն առաջին վերականգնված բնակարանները և տները: Այսօրվա գույքագրման ժամանակ հայտնաբերվել են մի  շարք ավերածություններ, որոնք եղել են ոչ թե վերջին հրետակոծությունների ժամանակ, այլ նախկին տարիներին, այդ թվում նաև 90-ական թվականներից սկսած: Նման դեպքերը ևս ներառելու են գույքագրման գործընթացում և շինարարական աշխատանքներում:

«Վերականգնողական աշխատանքներ են իրականացվել նաև քաղպաշտպանության համակարգերում: Այդ թվում համադրումներ են իրականացվել ապաստարաններում, պատսպարաններում: Լրացուցիչ տրանսպորտային միջոցների զննություն և լրացուցիչ բժշկական սարքավորումներ են տրամադրվել սահմանամերձ գյուղերի ամբուլատորներին: Տրամադրվել է նոր ամենագնաց  շտապ օգնության նոր մեքենաներ: Մենք ամեն օր ավելի ենք  համալրում և ուժեղացնում քաղացիական պաշտպանության համակարգը»,-նշեց մարզպետը: