Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտ տեղի ունեցած չարտոնագրված ակցիայի ժամանակ ադրբեջանցին ոստիկանի է ծեծի ենթարկել, վերջինս գանգուղեղային վնասվածք է ստացել
Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան մոտակայքում տեղի ունեցած չարտոնագրված ցույցի ժամանակ ոստիկանի են ծեծի ենթարկել:
Ինչպես փոխանցում է «Կոմերսանտը»՝ հղում անելով ՌԴ ՔԿ-ի Մոսկվայի գծով գլխավոր վարչության հաղորդագրությանը, միջադեպը տեղի է ունեցել «չթույլատրված բողոքի ակցիայի ընթացքում նրա ապօրինի գործողությունները կանխելու փորձի ժամանակ»:
Քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 318 հոդվածի առաջին մասով (բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի նկատմամբ): Ոստիկանության աշխատակիցը ստացել է գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի ցնցում և այլ վնասվածքներ: Կասկածյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չբացակայելու մասին ստորագրությունը: ԶԼՄ-ների տվյալներով՝ խոսքը Ադրբեջանի 18-ամյա քաղաքացի Հուսեյն Նաջաֆովի մասին է:
Բողոքի ակցիան տեղի է ունեցել հուլիսի 15-ին՝ հաջակցություն Ադրբեջանի բանակի: Այդ օրը դեսպանատան մոտ տեղի ունեցած ակցիային մասնակցել է ադրբեջանական սփյուռքի մոտ 100 ներկայացուցիչ: Ձերբակալությունների մասին իշխանությունները չեն հայտնել:










