«Մենք գիտենք ծիրանի արժեքը». ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը նվեր ստացած ծիրանների լուսանկար է հրապարակել
Մինչ Մոսկվայում ադրբեջանական շրջանակները պայքարում են հայկական ծիրանը շուկայից դուրս թողնելու ուղղությամբ, Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը ֆեյսբուքյան իր էջում հատընտիր ծիրաններով լի զամբյուղի լուսանկար է հրապարակել՝ նշելով, որ դրանք նվեր է ստացել Նախիջևանին սահմանակցող Խաչիկ գյուղից (Վայոց ձորի մարզ-խմբ.):
«Մենք գիտենք ծիրանի արժեքը»,- նկատել է Ֆրանսիայի դեսպանը:










