Հնդկաստանում ջրհեղեղների հետևանքով 80 մարդ է զոհվել
Հնդկաստանի հյուսիսարևելյան Ասամ նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհվել է 79 մարդ, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Times of India-ն:
Առատ տեղումների հետևանքով առաջացած ջրհեղեղները նահանգում սկսվել են մայիսի վերջին: Բնական աղետից տուժել է 26 շրջան:
Ընդհանուր առմամբ աղետից տուժել է 2 763 719 մարդ: Ներկայումս կառավարությունը բացել է ժամանակավոր տեղակայման 649 ճամբար:
Ջրհեղեղից 2678 գյուղ է տուժել, սատկել է նաև ազգային կենդանաբանական այգու 96 կենդանի:










