Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան մտադիր են պատժամիջոցներ սահմանել Լիբիա զենք մատակարարողների նկատմամբ

01:42 • 19.07.20

Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան մտադիր են քննարկել Լիբիա զենք մատակարարողների և առկա էմբարգրոն խախտողների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարցը, հաղորդում է ТАСС-ը:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեի ընդունած համատեղ հայտարարության համաձայն՝ ԵՄ երկրները պատրաստ կլինեն դիտարկել այդ տարբերակը, եթե շարունակի խախտվել զենքի էմբարգոն:

Ներկայումս երկների ղեկավարները սպասում են ԵՄ արտաքին և անվտագային քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի՝ պատժամիջոցների վերաբերյալ առաջարկներին:

Պատժամիջոցների կիրառման հնարավորությունը կողմերը քննարկել են Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովի ժամանակ: Նրանք նաև կոչ են արել հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները:

Լիբիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է. մայրաքաղաք Տրիպոլին և երկրի արևմտյան շրջանները գտնվում են Ֆահեզ Սարրաջի ղեկավարած Ազգային համաձայնության կառավարության վերահսկողության ներքո, իսկ արևելյան շրջանները՝ մարշալ Խալիֆ Հաֆթարի գլխավորած Լիբիայի ազգային բանակի, որը համագործակցում է արևելքում գործող խորհրդարանի հետ: Ազգային համաձայնության կառավարությանն աջակցում է Թուրքիան, Հաֆթարին՝ Եգիպտոսը: