Ռուսաստանին զսպելու համար Պենտագոնի ղեկավարը կոչ է արել ուժեղացնել ՆԱՏՕ-ն

01:57 • 19.07.20

Հյուսիսաստլանտյան դաշինքի ուժեղացումը, այդ թվում՝ ՌԴ-ին զսպելու համար, անհրաժեշտություն է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշպանության նախարարության ղեկավար Մարկ Էսփերը, հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Պենտագոնի տարածած հաղորդագրությանը:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ ԱՄՆ-ը պետք է աշխատի ՆԱՏՕ-ի իր գործընկերների հետ՝ դաշինքի մարտունակությունն ուժեղացնելու նպատակով:

Էսփերը նշել է, որ դաշինքի միջոցները հարկավոր է ուղղել հակառակորդներին զսպելուն:

Բացի այդ, Էսփերը լուրջ խնդիր է համարել Չինաստանին, որը ձգտում է ԱՄՆ-ին դուրս մղել տարածաշրջանից և, ցանկալի է նաև, միջազգային ասպարեզից: