Խոշոր ավտովթար՝ Սյունիքում. միմյանց են բախվել Mercedes-Benz G-450 և Opel մակնիշի ավտոմեքենաները, 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com

21:40 • 19.07.20

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ժամը 18:00-ի սահմաններում Կապան քաղաքի թունելի սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 57-ամյա Արագած Սաղաթելյանի վարած Mercedes-Benz G-450 մակնիշի 555 ՕՕ 55 համարանիշի և 50-ամյա Վաչե Սարգսյանի վարած Opel մակնիշի 35 AV 650 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:

Բախման հետևանքով էլ Mercedes-ը գլխիվայր շրջվել է:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Սաղաթելյանը Վայքի նախկին քաղաքապետ, Վայոց ձորի նախկին մարզպետն է: Նրա առողջական վիճակն, ըստ բժիշկների, միջին ծանրության է, իսկ Mercedes-ը հաշվառված է «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հաշվեկշռում: