Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքը դատապարտել Է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան

22:54 • 19.07.20

Տրանսիլվանիայի հունգարախոս հայ համայնքը հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան և կոչ անելով միջազգային հանրությանը նպաստել խաղաղ բանակցային գործընթացին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մեծամասամբ Ռումինիայի Հարգիտա նահանգում ապրող հունգարախոս հայ կաթոլիկ համայնքի ներկայացուցիչներն իրենց աջակցությունն են հայտնել պատմական Հայրենիքին և, հատկապես, ադրբեջանական ռմբակոծություններից տուժած շրջանների բնակիչներին: