Միացյալ Նահանգներում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 140 000-ը. РИА Новости
ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն անցել է 140 000-ը, հաղորդում է РИА Новости-ն:
Մինչ այժմ Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 3 707 023 մարդ, որից 140 105-ը մահացել է:
ԱՄՆ-ը աշխարհում այս պահին առաջատարն է թե վարակվածների և թե մահացածների ցուցանիշերով, որին հաջորդում են Բրազիլիան, Հնդկաստանը և Ռուսաստանը:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման 14 231 248 դեպք է գրանցվել, որից ավելի քան 601 000-ը՝ մահվան ելքով:










