Walt Disney ընկերությունը կրճատել է Facebook-ում գովազդի տեղադրման ծախսերը
Walt Disney ընկերությունը նվազեցրել է Facebook-ում գովազդի տեղադրման ծախսերը՝ միանալով աշխարհահռչակ մի շարք ընկերությունների բոյկոտին, որի համար հիմք են ծառայել սոցիալական ցանցում ատելության խոսքի սահմանափակման հետ առկա խնդիրները:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ընկերությունն այս մասին հայտարարություն չի տարածել, սակայն գովազդային ծախսերն արդեն կրճատել է: Ընկերությունը, մասնավորապես, դադարեցրել է ուղիղ հեռարձակման Disney+ ծառայության գովազդը, ինչպես նաև՝ դադարեցրել գովազդների տեղադրումը Instagram-ում:
Ավելի վաղ գովազդային բոյկոտ էին հայտարարել Adidas-ը, Reebok-ը, Ford-ը, Hewlett-Packard (HP), Clorox, Edgewell Personal Care, Conagra և բազմաթիվ այլ ընկերություններ:










