Հուլիսի 19-ին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 4 չվերթ կիրականացվի

00:52 • 19.07.20

Հուլիսի 19-ին դեպի Երևան և հակառակ ուղղություններով 4 չվերթ կիրականացվի, տեղեկանում ենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջից:

«Տեղեկացնում ենք, որ. ս. թ. հուլիսի 19-ին կիրականացվեն.

Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը՝ Belavia ընկերության կողմից (ժամանում 02:45, մեկնում 03։35):

Երևան-Եկատերինբուրգ-Երևան չվերթը՝ Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 09։00, ժամանում 17։05)։

Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը՝ Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19։30):

Երևան-Դուբայ-Երևան չվերթը՝ Aircompany Armenia ավիաընկերության կողմից (մեկնում 19։40, ժամանում ս. թ. հուլիսի 20 02։45)։

Արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:

Առաջիկա չվերթների մասին տեղեկություն ստանալու համար խնդրում ենք հետևել ֆեյսբուքյան մեջ էջին: