Թուրքիան մտադիր է 2022 թվականին ներկայացնել սեփական արտադրության առաջին էլեկտրական ավտոմեքենան (լուսանկարներ)

10:24 • 19.07.20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր թվիթերյան օգտահաշվում տեղեկացրել է, որ թուրքական արտադրության առաջին էլեկտրական ավտոմեքենան վաճառքի կհանվի 2022 թվականի վերջին:

«Իրականություն կդառնա մեր 60 տարվա երազանքը: Գործարանի կառուցումը ծրագրվում է ավարտին հասցնել 18 ամսվա ընթացքում, իսկ 2022 թվականի վերջում վաճառքի կհանվի թուրքական արտադրության առաջին էլեկտրական ավտոմեքենան»,-հայտարարել է Էրդողանը Բուրսայում գործարանի հիմնարկեքի ժամանակ:

Թուրքիայի նախագահը ավտոգործարանի կառուցման սկիզբը բնորոշել է որպես «ազգային մեգածրագրերի ոսկե օղակ»:  

Մեքենան արտադրվելու է «Թուրքական ավտոմեքենաներ» (TOGG) խմբի նախաձեռնությամբ, որի աշխատանքները թուրք առաջնորդը շատ բարձր է գնահատել:

Турецкий автомобиль получил широкий резонанс во всем мире

 

Cumhurbaşkanı Erdoğan'dan 'Türkiye'nin Otomobili' paylaşımı