Հայրենական հարվածային ԱԹՍ-ի՝ թիրախի ոչնչացման կադրերը (տեսանյութ)

21:16 • 20.07.20

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Արշակ Հակոբյան տեսանյութ է հրապարակել և կից գրառում է արել․

«Ռազմարդյունաբերողների, ինժեներների համառ աշխատանքի, անքուն գիշերների ու երազանքների արդյունքը։

Եվ սա ընդամենը մի փոքրիկ մասն է այն ամենի, ինչ ստեղծվել է։

Ռազմարդյունաբերական համալիրն ամուր կանգնած է զինված ուժերի, առաջնագծում ծառայող մեր սիրելի զինվորների կողքին՝ ի փառս Հայրենիքի»։