ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր (լուսանկարներ)

19:20 • 20.07.20

Ամերիկացի իրավապահները հայտնել են, որ Չիկագոյում տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, երեքը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Chicago Tribune թերթը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ոստիկանության փոխանցմամբ՝ հուլիսի 20-ի կեսգիշերին անհայտ անձը Մորգան պարկում կրակ է բացել մի խումբ մարդկանց վրա։

Հինգ տղամարդ վիրավորվել է հրաձգության հետևանքով և տեղափոխվել հիվանդանոց: Ավելի ուշ նրանցից երկուսը ստացած վնասվածքներից մահացել են։ Եվս երկուսը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում։

Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը, այս պահին դեռևս ձերբակալվածներ չկան։

Chicago weekend shootings: 70 shot, 10 fatally in citywide gun ...Chicago weekend shootings: 67 shot, 11 fatally in violence across ...