Կոտայքի մարզի Նոր Երզնկա համայնքում կկառուցվի պուրակ և խաղահրապարակ

19:38 • 20.07.20

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն 4 առանձին ծրագրերի շրջանակներում Նոր Երզնկա համայնքում նախատեսված են

Պուրակի կառուցում – 23.234.790 դրամ նախագծանախահաշվային արժեքով

Խաղահրապարակի կառուցում – 26.656.110 դրամ նախագծանախահաշվային արժեքով

7-րդ փողոցի հիմնանորոգում – 31.046.630 դրամ նախագծանախահաշվային արժեքով

19-րդ փողոցի հիմնանորոգում – 12.709.550 դրամ նախագծանախահաշվային արժեքով: Այս մասին տեղեկացնում է Կոտայքի մարզպետարանը։

Նշենք, որ համայնքային պուրակն ու խաղահրապարակը կառուցվելու են համայնքի կենտրոնական հատվածում:

Շին.աշխատանքների իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացած են, շուտով կմեկնարկեն աշխատանքները, և համայնքը վերջապես կունենա բարեկարգ պուրակ՝ նաև փոքրիկների համար նախատեսված խաղահրապարակով:

Սուբվենցիոն երկու առանձին ծրագրերով էլ կապիտալ կհիմնանորոգվեն ներհամայնքային ճանապարհներ:

Հիմնանորոգման համար ընտրվել են առավել վատթար վիճակում գտնվող փողոցները: