Ընդդիմադիր գործիչ Նավալնին հայտնել է ՌԴ կոռուպցիոն հիմնադրամի լուծարման մասին
Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին իր կայքում հայտնել է կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի լուծարման մասին։
«Ուշադրություն, սա ուսումնական տագնապ չէ», - գրել է նա:
Ոչ առևտրային հիմնադրամը գործունեություն էր ծավալում 2011 թվականից։
Այն անցյալ տարվա հոկտեմբերին ընդգրկվել էր օտարերկրյա գործակալների ցուցակում։ Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանի դատարանը, այնուհետև Մոսկվայի քաղաքային դատարանը այդ որոշումն օրինական էին ճանաչել:
Հետաքննության ընթացքում պարզվել էր, որ հիմնադրամի և նրա տնօրեն Իվան Ժդանովի հաշիվներին Իսպանիայից մոտ 140 հազար ռուբլու և ԱՄՆ-ից մոտ երեք հազար ռուբլու փոխանցում է կատարվել։
Անցյալ տարվա օգոստոսին ՌԴ ՔԿ-ն քրեական գործ էր հարուցել հիմնադրամի կողմից փողերի լվացման վերաբերյալ: Գերատեսչության տվյալներով՝ 2016-2018 թվականներին հիմնադրամի աշխատակիցները և հիմնադրամի հետ առնչություն ունեցող այլ անձինք երրորդ անձանցից գումար են ստացել ռուբլիով և արժույթով, որոնք «ակնհայտ հանցավոր ճանապարհով են ձեռք բերվել»։










