Սաուդյան Արաբիայի 84-ամյա թագավորը հոսպիտալացվել է. հայտնի է միապետի հիվանդության պատճառը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ Սաուդը լեղապարկի բորբոքումով տեղափոխվել է երկրի մայրաքաղաք Էր Ռիադի հիվանդանոցներից մեկը: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya հեռուստաալիքը:
84-ամյա միապետի հոսպիտալացման պատճառով հետաձգվել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազեմիի այցը թագավորություն:
Աղբյուրը նշում է, որ թագավորը բուժստուգումներ է անցնում, և այլ մանրամասներ չի տեղեկացնում:
Արաբական աշխարհի խոշորագույն միապետության փաստացի ղեկավարը 34-ամյա թագաժառանգ արքայազն Մուհամեդ Բին Սալմանն է, որը թագաժառանգի պարտականությունները համատեղում է պաշտպանության նախարարի պաշտոնի հետ:










