Մահացել է Օլիմպիական խաղերի սիմվոլներից մեկի՝ արջուկի հեղինակ Վիկտոր Չիժիկովը

21:27 • 20.07.20

84 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի ժողովրդական նկարիչ, Օլիմպիական խաղերի սիմվոլներից մեկի՝ արջուկի հեղինակ Վիկտոր Չիժիկովը, գրում է ria.ru-ն։

Չիժիկովը գրքի նկարազարդումների, ամսագրերի համար նկարների հեղինակ է։ Նա առաջիններից էր, որը Ռուսաստանում «Բժիշկ Այբոլիտ» գրքի նկարազարդման համար արժանացել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան միջազգային գրական մրցանակի պատվավոր դիպլոմի։

«Շատ հայտնի մանկական գրքերի հերոսներին ընթերցողները սիրել են հենց այնպիսին, ինչպիսին նրանց պատկերել է  Չիժիկներին՝ հմայիչ ու մարդկային, միամիտ ու ծիծաղելի։ Անգնահատելի է Վիկտոր Չիժիկովի՝ լուսավոր ու ուրախ նկարչի ու մարդու պատկերազարդման արվեստում ունեցած ավանդը»,- նշել են հրատարակչությունում:

Մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։

Умер создатель Олимпийского мишки Виктор Чижиков