Մեծ Բրիտանիայի բնակչուհին կորոնավիրուսից բուժվել է ռեկորդային 130 օրվա ընթացքում (լուսանկարներ)

15:20 • 20.07.20

Մեծ Բրիտանիայի բնակչուհի Ֆաթիմա Բրիդլը կորոնավիրուսից բուժվել է 130 օրվա դժվար պայքարից հետո: 35-ամյա կինը 105 օր միացված է եղել թոքերի արհեստական օդափոխման սարքին, պայքարել է վիրուսի ու թոքաբորբի դեմ, իսկ այժմ գտնվում է հիվանդանոցի վերականգնողական բաժանմունքում:

40 օր կոմայի մեջ անցկացրած կինն իր պատմությունը թույլ է տվել լուսաբանել The Sun պարբերականին:

Նշվում է, որ Բրիդլը կորոնավիրուսով վարակվել է Մարոկկոյում, Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո ի հայտ են եկել առաջին ախտանշանները: Կոմայից դուրս գալուց հետո բժիշկները կարողացել են վերականգնել նրա թոքերի աշխատանքը 40%-ով, նա այսուհետ ապրելու է մեկ աշխատող թոքով: Այժմ մկանային թուլության պատճառով նա դեռևս չի կարողանում ինքնուրույն շարժվել:

Բրիդլը շնորհակալություն է հայտնել բժիշկներին իրեն նոր կյանք պարգևելու համար:

«Ես շնորհակալ եմ բոլոր բուժաշխատողներին, որ ինձ նոր կյանքի շանս տվեցին: Սա նման է երազի»,-ասել է Բրիդլը:

Ֆաթիմայի ամուսինը` 56-ամյա նախկին զինվորական Թրեյսին, որը նույնպես վարակվել էր կորոնավիրուսով և կնոջը չի տեսել ամբողջ բուժման ընթացքում, ասել է. «Այդքան երկար ժամանակ արհեստական օդափոխման սարքին միացված լինել և ապրել` արտասովոր է: Չեմ համբերում, երբ եմ նրան կրկին տեսնելու»:

 

 

She fell ill after flying back from Morocco and had to endure 105 days on a ventilator

Fatima is now on a recovery ward and her husband Tracy is preparing for their reunion

 

Fatima Bridle has told of her miraculous recovery after battling coronavirus for 130 days