Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ևս 1 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1039 դեպք, վարակվածներից 900-ն առողջացել է, 15-ը` մահացել:
5687 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում, ևս 232 մարդ հսկողության տակ է գտնվում հիվանդանոցներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 14 647 584 է, մահացել է 608 987 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:










