Իտալիայում տեսախցիկը ֆիքսել է Ստրոմբոլի հրաբխի «դրամատիկ» ժայթքման պահը (տեսանյութ)

10:37 • 20.07.20

Իտալական Ստրոմբոլի կղզում ժայթքել է համանուն հրաբուխը. ժայթքման դիտարժան պահը ֆիքսել է տեսախցիկը, գրում է Daily Mail-ը:

Տեսանյութում երևում է՝ ինչպես է շիկացած լավան հրաբխից դուրս ժայթքում՝ գիշերային երկնակամարում գեղեցիկ հրավառության պատկեր ստեղծելով:

Նշվում է, որ հրաբուխն ակտիվ է և հաճախ է ժայթքում՝ երբեմն դառնալով մարդկանց մահվան պատճառ:

Տիրենյան ծովում գտնվող կղզում բնակվում է մոտ 500 մարդ: Հրաբուխը համարվում է կղզու միակ գրավչությունը:

Նշվում է, որ վերջին անգամ դրա ժայթքման հետևանքով մահ գրանցվել էր նախորդ տարվա հուլիսին: