Վիտալի Կլիչկոյի 20-ամյա որդին ցանկանում է Կիևի քաղաքապետ դառնալ

10:36 • 20.07.20

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ ավագ որդին՝ 20-ամյա Եգորը, մտադիր է մասնակցել քաղաքապետի ընտրություններին: Պաշտոնյան այս մասին տեղեկացրել է ինստագրամյան գրառմամբ՝ կից հրապարակելով իր և որդու լուսանկարները:

«Ավագ որդիս՝ Եգորը, ծննդյանս օրվա կապակցությամբ ինձ նվեր արեց. ասաց, որ կմասնակցի Կիևի քաղաքապետի ընտրություններին: Օրհնեցի նրան, իհարկե»,-նշել է 49-ամյա Կլիչկոն:

Գործող քաղաքագլուխը մայիսին հայտարարել էր, որ մտադիր է երկրորդ անգամ առաջադրվել նույն պաշտոնում: Նա նշել էր, որ իր «УДАР» կուսակցությանը ռեբրենդինգ է սպասվում հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրություններին ընդառաջ:

Հայտնի է, որ Կլիչկոն քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում է 2014թ. հունիսից:

Сын Кличко собрался стать мэром Киева | Tengrinews.kz