Նորամարգ գյուղի դպրոցի ուսուցիչները, աշակերտները և ծնողները ակցիա են անում. պատճառը դպրոցի տնօրենի ընտրության մրցույթի հետաձգումն է (տեսանյութ)

11:57 • 20.07.20

Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի տնօրենի ընտրության մրցույթը, որը նշանակված էր հուլիսի 17-ին, տեղի չունեցավ։ Պատճառն այն էր, որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չներկայացավ մրցույթին։

Սա վրդովվեցրել է դպրոցի ուսուցիչներին և ծնողներին։ Նրանք բողոքի ակցիա են անում։

Նշենք, որ տնօրենի մրցույթին մասնակցելու համար թեկնածություն էին առաջադրել դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը և ևս 2 հոգի։