Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել. Պեսկով

15:46 • 20.07.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի ստացել, քանի որ այն դեռևս հավաստագրված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ: Այն դեռևս հավաստագրված չէ: Երկրի ղեկավարին այնքան էլ ճիշտ չէ ենթարկել չհավաստագրված պատվաստանյութի փորձարկմանը»,-ասել է Պեսկովը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՌԴ Սեչենովի անվան համալսարանն առաջինն աշխարհում հաջողությամբ ավարտել է կամավորների վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները: Կլինիկական փորձարկումներն անցկացվում էին հունիսի 18-ից: Պատվաստանյութը մշակվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի մասնագետների կողմից: