Արգիշտի Քյարամյանի համար ստեղծված ՔԿ պետի 5-րդ տեղակալի պաշտոնը դեռ թափուր է
Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալի հաստիքն այս պահի դրությամբ թափուր է: Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայության ներկայիս տնօրեն Արգիշտի Քյարամյանը, վարչապետի որոշմամբ, մինչև ԱԱԾ պետի պաշտոնը զբաղեցնելը նշանակվել էր ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի 5-րդ տեղակալի պաշտոնին: Մինչ այդ նշանակումը, մի քանի օր առաջ փաստացի Արգիշտի Քյարամյանի համար ստեղծվել էր 5-րդ տեղակալի պաշտոնը:
Հիշեցնենք նաև, որ Արգիշտի Քյարամյանը մինչ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնին նշանակվելը զբացեցնում էր Պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնը:










