Թույլ չենք տալու օրինագծի միակողմանի փոփոխության ընդունումը, որն առաջարկել են թուրքական և ադրբեջանական հանձնաժողովները. Արամ Համբարյանը՝ ԱՄՆ կոնգրեսում ներառված հակահայկական բանաձևի մասին

17:24 • 21.07.20

Մենք թույլ չենք տալու օրինագծի միակողմանի փոփոխության ընդունումը, որը առաջարկել են թուրքական և ադրբեջանական հանձնաժողովները: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ կոնգրեսում ներառված հակահայկական բանաձևին:

«Աշխատելու ենք կանխել դրա ընդգրկումը օրինագծի վերջնական տարբերակում»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Կոնգրեսում ներառված հակահայկական բանաձի մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը՝ համարելով այն Կոնգրեսի պատմության մեջ ներառված ամենահակահայկական բանաձևը:

Հռիփսիմե Հովհաննիսյան