Ջո Բայդենը հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում փոխնախագահի պաշտոնում կդիտարկի 4 սևամորթ կանանց
ԱՄՆ նախկին փոխնախագահ, Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Ջո Բայդենը MSNBC հեռուսատաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում փոխնախագահի պաշտոնում կդիտարկի 4 սևամորթ կանանց, գրում է Business Insider-ը։
Ինչպես նկատում է պարբերականը, Բայդենը չի նշել 4 սևամորթ կանանց անունները, սակայն մարդիկ կարծում են, որ խոսքը կարող է վերաբերել Կալիֆոռնիայից սենատոր Կամալա Հարրիսին, Ատլանտայի քաղաքապետ Քեյշա Լենս Բոթոմսին, Ֆլորիդայի ներկայացուցիչ Վել Դեմինգսին, Կալիֆոռնիայի ներկայացուցիչ Կարեն Բասսին, ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսին և Ջորջիայի նահանգապետի նախկին թեկնածու Սթեյսի Աբրամսին։
«Շատ կարևոր է, որ իմ վարչակազմը Ամերիկայի նման լինի, ես խոստանում եմ ձեզ»,- հայտարարել է Բայդենը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրութունները նախատեսված են 2020 թվականի նոյեմբերի 3-ին։










