Սևանում տեղի ունեցավ «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը (տեսանյութ)

13:57 • 21.07.20

Սևանում տեղի ունեցավ  «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության հիմնադիր համագումարը:

Սևանա լիճը շատ լուրջ բնապահանական խնդիրներ ունի և որոշ մասնագետների կարծիքով համարվում է մեռնող լիճ, այսինքն գնում է դեպի ճահճացման: Այս մասին համագումարի ժամանակ հայտարարեց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը:

«Ցավոք, այն արձագանքները, որ պետք է և՛ հասարակության, և՛ պատկան մարմինների կողմից լինեն արագ, որ փորձ արվի Սևանը փրկել, կարծես թե ուշադրությունից դուրս է մնացել: Երբ 11 ամսվա ընթցքում լճում հանգստացողներ չկան, մեր ուշադրությունից դուրս է լճի խնդիրները, իսկ այն երեք ամիսներին, երբ Սևանում հանգստացողներ են լինում և լիճը կանաչում է, մենք փաստացի ստացվում է  այնպես, սկսում ենք բոլորով խոսել այդ խնդիրների մասին»,- նշեց նա: