ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԼՀ խմբակցության պատգամավորները հուլիսի 21-ին այցելել են Արմավիր քաղաք
ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը և ԼՀ խմբակցության պատգամավորները հուլիսի 21-ին այցելել են Արմավիր քաղաք։ Այս մասին տեղեկացնում է Կուսակցության մամուլի ծառայությունը։
Պատգամավորները եղել են Արմավիրում գործող չրի արտադրամասում, շրջել քաղաքում, լսել և պատասխանել քաղաքացիների հնչեցրած հարցերին՝ ներքաղաքական, արտաքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական ոլորտների վերաբերյալ։










