Երիտասարդ կնոջը ձերբակալել են դիմակ չդնելու համար և բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներով պահել . իրավապաշտպան

18:55 • 21.07.20

«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իրենց ահազանգել է դիմակ չկրելու համար ձերբակալված և ոստիկանությունում վատ վերաբերմունքի արժանացած մի կին։

«Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգին-կրակին առաքիչ է աշխատում), իսկ ոստիկանության բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։

Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։

Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա ձեռքի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով»,- գրել է նա։