Սպիտակ տանը հայտարարել են, որ Թրամփը կորոնավիրուսից փրկել է միլիոնավոր ամերիկացիների

23:54 • 21.07.20

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին պնդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարանտինի վերաբերյալ իր առաջարկություններով միլիոնավոր ամերիկացիների կյանքեր է փրկել, գրում է The Washington Post-ը։

«Դա ճիշտ որոշում էր, նախագահը փրկեց 3-4 միլիոն կյանքեր։ Բայց պետք է հաշվի առնել նաև առողջապահության տվյալների մյուս կողմը՝ այն, թե ինչպես է երկարաժամկետ կարանտինը ազդում ամերիկացիների վրա»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մակինանին։

Ինչպես նկատում է պարբերականը, Թրամփն ի սկզբանե դեմ է եղել կարանտինային միջոցառումներին, հետո անհրաժեշտ միջոց է ճանաչել, իսկ հետագայում սկսել է կոչ անել արագ «վերաբացել» տնտեսությունը՝ անվտանգության կանոնների պահպանմամբ։

Վերջին տվյալներով ԱՄՆ-ում հաստատվել է կորոնավիրուսի 3 991 262 դեպք, որից 144 461-ը՝ մահվան ելքով։