Զելենսկին անձամբ է խոսել Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձի հետ, ինչից հետո նա ազատ է արձակել երեք մարդու․ «ՌԻԱ Նովոստի»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անձամբ խոսել է Լուցկում ուղևորներով լի ավտոբուսը պատանդառած անձի հետ, ինչից հետո վերջինս ազատ է արձակել երեք մարդու, նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալին հղումով՝ գրում է ria.ru-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել էր, որ ոստիկանությունը երեք պատանդ է վերցրել Լուցկում։
«Կովալը (Ուկրաինայի Ազգային ոստիկանության նախագահի առաջին տեղակալ, քրեական ոստիկանության պետ Եվգենի Կովալ) երեք պատանդ է վերցրել»,- գրել էր Ավակովը Twitter-ում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից:
Մարզի ազգային ոստիկանության ղեկավար Յուրի Կրոշկոյի խոսքով՝ չարագործը ընդհանուր պահանջներ է առաջ քաշում և հայտարարում համակարգի դժգոհության մասին:
Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն հայտնել էր, որ «Մարդը, որն իրեն «Վատ Մաքսիմ» է անվանում, մենք կարծում ենք, որ դա կեղծանուն է, ավտոբուսից նռնակ է նետել, որը Ֆ-1 է հիշեցնում: Սակայն այն չի պայթել, քանի որ դրա օղակը քաշած չէր: Կարծում ենք, որ նա դրանով ուզում էր ցույց տալ, որ իր մոտ մարտական զենքեր կան, և որ ինքը վտանգավոր է»։










