Կանադայի օդանավակայանի մոտակայքում Երկրորդ համաշխարհայինի տարիներից մնացած արկեր են հայտնաբերվել

10:10 • 21.07.20

Կանադական Տորոնտոյի օդանավակայանի մոտակայքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած արկեր են հայտնաբերվել: Այս մասին տեղեկանում ենք կանադական Պիլ շրջանի ոստիկանության թվիթերյան օգտահաշվից:

«Օդանավակայանից ոչ հեռու հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների երեք արկ: Կատարվում է տարհանում»,-տեղեկացրել են ոստիկանությունից:

Ոստիկանությունն այլ մանրամասներ չի հայտնել, մեքենաներին խնդրել է այլ շրջանցիկ ճանապարհներով երթևեկել:

«Խնդրում ենք գտնել այլընտրանքային ճանապարհներ»,-ասված է հաղորդագրության մեջ: