Ուկրաինայի Լուցկ քաղաքում անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել, ըստ ՈՒԱԾ-ի՝ ավտոբուսում մոտ 10 պատանդ կա
Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Ինչպես հայտնել են Ուկրաինայի անվտանգության ծառայությունից, ավտոբուսում մոտ 10 պատանդ կա, գրում է korrespondent.net-ը:
Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից: Չճշտված տեղեկության համաձայն՝ տղամարդը հայտարարում է, որ Լուցկում ևս մեկ պատանդներով լի ավտոբուս կա:
Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում:
Քաղաք է մեկնել երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ անձի մոտ պայթուցիկ սարք և զենք կա: Ոստիկանները բանակցություններ են վարում տղամարդու հետ:
Նա ավելի վաղ սոցցանցերում գրառում էր արել՝ տեղեկացնելով, որ դժգոհ է համակարգից, սակայն կոնկրետ պահանջ չի ներկայացրել:










