Զելենսկին արձագանքել է Լուցկում ավտոբուսի պատանդառման դեպքին, հրապարակվել է դեպքի վայրից տեսանյութ (տեսանյութ)

14:24 • 21.07.20

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է Լուցկում զարգացող իրադարձությունների մասին, որտեղ անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:

Զելենսկին նշել է, որ իրավիճակը վերցրել է սեփական հսկողության տակ:

«Տագնապալի լուրեր Լուցկից: Առավոտյան ժամը 9:25-ին տեղի ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և տեղեկացրել է, որ ուղևորներով ավտոբուս է պատանդառել: Կրակոցներ են լսվել, ավտոբուսը վնասվել է: Գործի է դրվել «Պատանդ» ոստիկանական գործողությունը, իսկ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործի է դրել «Բումերանգ» պլանը»,-գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ուկրաինայի Լուցկ քաղաքի կենտրոնում՝ Թատերական հրապարակում, անհայտ անձն ուղևորներով լի ավտոբուս է պատանդառել: Հրապարակի տարածքը շրջափակվել է հատուկ զորքերի կողմից: 

Լուցկի բնակիչներին խնդրել են մնալ տներում կամ աշխատավայրերում: