Ալիևի հայտարարություններից մի զարմացեք․ ադրբեջանական բանակն իրար հետևից մի քանի տապալված օպերացիաներ է ունեցել. հանրությանը հանգստացնելու խնդիր ունի. Տիգրան Աբրահամյան

19:23 • 22.07.20

Ալիևի՝ հատկապես այս փուլի հայտարարություններից մի զարմացեք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կեnտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Ադրբեջանական բանակը իրար հետևից մի քանի տապալված օպերացիաներ է ունեցել. հանրությանը հանգստացնելու խնդիր ունի։

Միայն այն ձևակերպումը հանեք, երբ խոսում է բանակցային գործընթացին մասնակցելու աննպատակահարմարության մասին՝ անկեղծ է, մյուսները՝ անհարմար իրավիճակից դուրս գալու ճիգեր են»։