Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Նարինե Ավագյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին

20:25 • 22.07.20

Այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել՝ Նարինե Ավագյանին Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին։ 

Որոշման մեջ,  մասնավորապես, ասված է․  «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նարինե Ավագյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»: