30 տարվա ընթացքում աշխարհը 178 մլն հեկտար անտառ է կորցրել․ ՊԳԿ

20:40 • 22.07.20

Աշխարհում անտառային տարածքները շարունակում են կրճատվել․ 1990 թվականից ի վեր աշխարհը 178 մլն հեկտար անտառ է կորցրել, ասված Է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության զեկույցում:

2010-2020թթ. անտառների կորստի ամենամեծ տարեկան ցուցանիշն արձանագրվել է Աֆրիկա մայրցամաքում, որտեղ անտառների մակերեսը կրճատվել է տարեկան 3,9 մլն հեկտարով:

Անտառային տարածքների ամենամեծ աճը 2010-2020 թվականներին նկատվել է Ասիայում։

Անտառները զբաղեցնում են Երկիր մոլորակի ցամաքային տարածքի 30 %-ը: Երկրի անտառների ընդհանուր մակերեսը կազմում է 38 միլիոն կմ²: Դրանցից 264 միլոն հեկտարը կամ 7%-ը անթրոպոգեն է՝ մարդու կողմից տնկված։ Բոլոր անտառների ծավալի կեսից ավելին (54 տոկոսը) գտնվում է հինգ երկրներում՝ Ռուսաստանում, Բրազիլիայում, Կանադայում, ԱՄՆ-ում և Չինաստանում: