Որոշ տնտեսավարողների մոտ դեռևս առկա են ախտահանման աշխատանքների գրանցումների, ջերմաչափման խնդիրներ․ ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն այսօր, հանրապետության մի քանի տնտեսավարողների գործունեության կասեցման գործընթացին զուգահեռ, իրականացրել են մշտադիտարկումներ ու կրկնայցեր:
Խստացված ստուգայցեր են անցկացվել Լոռու մարզում, մասնավորապես՝ Վանաձոր քաղաքում:
Այստեղ խանութների, հանրային սննդի օբյեկտների և սննդի արտադրությունների դիտարկումները ցույց են տվել, որ թեև հիմնականում ՀՀ պարետի որոշումներով ամրագրված սանիտարահիգիենիկ նորմերը պահպանվում են, սակայն որոշ տնտեսավարողների մոտ դեռևս առկա են ախտահանման աշխատանքների գրանցումների, ջերմաչափման, 10:00ից 12:00-ն միայն թոշակառուներին սպասարկելու, մարդկային կուտակումների, դիմակների համար նախատեսված փակ աղբաման ունենալու հետ կապված խնդիրներ։
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված վերահսկողությունը ՍԱՏՄ-ն շարունակելու է, հայտնաբերված խախտումների վերաբերյալ արձանագրումները ներկայացվելու են պարետատուն:










