Մոսկվաբնակ գործարար Օնիկ Կարապետյանին Խաչատուր Սուքիասյանի եղբոր կողմից ծեծի ենթարկելուց հետո դեռևս քրեական գործ չի հարուցվել, նա որպես տուժող չի ճանաչվել. պաշտպան

18:31 • 22.07.20

Մոսկվայաբնակ գործարար Օնիկ Կարապետյանը դեռևս որպես տուժող չի ճանաչվել. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վրեժ Խաչիկյանը:

Նա տեղեկացրեց, որ ըստ ծեծի ենթարակված անձ Օնիկ Կարապետյանի հաղորդման, որը տրվել է երեկ գիշեր ոստիկանության էրեբունի բաժնում, նրան երեկ ժամը 22-ից 23-ի սահմաններում ծեծի են ենթարկել Ռ. Սուքիասյանի (գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբոր /Tert.am/) սենյակում: Նա ծեծի է ենթարկվել Սուքիասյանի և թիկնազորի որոշ անդամների կողմից: Օնիկ Կարապետյանը նաև նշել է, որ ցանկացել է դուրս գալ, նրան արգելել են որոշակի ժամանակ   դուրս գալսենյակից:

Վերջինիս պարտավորեցրել են Ռ. Սուքիասյանի և Օնիկ Կարապետյանի բարեկամի միջև ծագած վեճի արդյունքում 200 հազար դոլար գումար տրամադրի նրան, նաև սպառնացել են ոստիկանություն դիմելու դեպքում հաշվեհարդար տեսնել նրա և ընտանիքի անդամների հետ․ սա, ըստ Օնիկ Կարապետյանի հաղորդագրություն»,- պատմեց նա:

Հարցին՝ հիմա ինչ փուլում է այս գործը, ինչ պետք է անի Օնիկ Կարապետյանը, փաստաբանը պատասխանեց. «Նա հաղորդում է տվել, այսօր դեպքի վայրի զննություն է տեղի ունեցել, քիչ առաջ է ավարտվել դեպքի վայրի զննությունը և դեռևս այս պահի դրությամբ քրեական գործ հարուցելու վերաբերյալ դեպքի առթիվ որոշում չկա, ինչպես նաև Օնիկ Կարապետյանը դեռևս տուժող չի ճանաչվել: Հետևաբար առաջին սպասումը, որ կա,՝ դեպքի առթիվ տված հաղորդման հիման վրա հարուցած քրեական գործի որոշումը ստանալն է, այնուհետև տուժող ճանաչվելը, որից հետո հերթական օրենքով սահմանված կարգով քննչական գործողություններ կատարելը»:

Հարցին ՝ ծեծի ենթարկվելուց հետո ինչպես է Օնիկ Կարապետյանի ինքնազգացողությունը, նա տեղեկացրեց, որ երեկվա դեպքից հետո ոստիկանության բաժնից գնացել են Էրեբունի հիվանդանոց, որովհետև զգացողությունը վատացել էր, ունեցել է գլխապտույտ և սրտխառնոց: «Կարծում էինք, որ կոտրվել է քիթը, սակայն պարզվեց, որ սալջարդ է և ատույցվել է: Առավոտյան ժամը տասի կողմը բժիշկը մի փոքրիկ վիրահատական միջամտություն է կատարել միջնապատի հետ կապված, որ համոզվի արյան կուտակումներ կան, թե՝ ոչ, հիմա քիթը գտնվում է այտուցված վիճակում»,- նշեց նա:

Հարցին՝ դատաբժշկական փորձաքննության ենթարկվե՞լ է Կարապետանը, Վրեժ Խաչիկյանը պատասխանեց. «Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, սակայն դեռևս չի անցել, որովհետև հետաքննիչը պետք է Էրեբունի ԲԿ-ից վերցնի այդ թղթերը, որից հետո ներկայանանք դատաբժշկական փորձագետին»: