Արդարադատության նախարարությունը հաստատում է դատապարտյալի ինքնավնասման դեպքը
Արդարադատության նախարարությունը տեղեկացված է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանի կողմից ինքնավնասում կատարելու փաստի մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը։
«Բողոքի հիմքում ընկած փաստերն ուսումնասիրելուց հետո հանդես կգանք հաղորդագրությամբ»,- հավելել է նա:
ArmLur.am-ի հետ զրույցում քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Հայկ Գալստյանը հայտնել է, որ իր դեմ սկսած արշավի պատճառով կարել է իր աչքերը և պահանջում է, որ արդարադատության նախարարը և ՀՀ վարչապետը տեղեկացված լինեն, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկում։










