Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30մ գլորվել դեպի հարակից ձորակը․ կան տուժածներ

20:57 • 22.07.20

Հուլիսի 22-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Մարտի 8 փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ալավերդի-Սանահին-Սարահարթ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հրաչիկ Ղ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 30 մ գլորվել դեպի հարակից ձորակը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Ալավերդու ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։