Նիգերիայում հարսանեկան արարողությունն արյունահեղությամբ է ավարտվել․ զինյալները սպանել են 18 հյուրերի և վիրավորել ևս 30-ին (տեսանյութ)
Նիգերիայի Կադունա նահանգում հարսանեկան արարողության ժամանակ զինյալները 18 հյուրերի են սպանել․ հարսանիքը տեղի է ունեցել Կուկում-դաջի գյուղում, գրում է Daily Mail-ը։
Տեղի համայնքի ղեկավարի խոսքով՝ զինյալները, հավանաբար, եղել են տեղի անասնապահական ցեղերից: Նրանք ժամանել են երեկոյան և կրակ բացել տոնակատարության մասնակիցների վրա։
«Զինյալները հարսանեկան երեկույթի ժամանակ սպանել են 18 մարդու և վիրավորել ևս 30-ին, որոնց մեծ մասը երիտասարդներ են եղել։ Տասնհինգ մարդ տեղում մահացել է, ևս երեքը մահացել են հիվանդանոցում»,- ասել է նա։
Նիգերիայի նախրապանների և հողագործների միջև հողի սեփականության իրավունքի և Կադունա նահանգում ջրային ռեսուրսների հասանելիության համար բախումները հաճախացել են 2020-ի սկզբին: Հակամարտության ընթացքում զոհվել է շուրջ 250 մարդ, 27 հազար մարդ փախստական է դարձել։










