Ավտովթար՝ Երևանում. Իսակովի պողոտայում Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. Shamshyan.com
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ հուլիսի 21-ին, ավտովթար է տեղի ունցել Երևանում։
Ժամը 21։40-ի սահմաններում Daewoo Nexia մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։










