Իտալացի ոստիկանները Կոլումբիայից ուղարկված սուրճի հատիկներում թմրանյութ են հայտնաբերել (տեսանյութ)

12:59 • 22.07.20

Թմրագործներն իրենց ապրանքը սահմանային անցակետերով աննկատ ու ապահով անցկացնելու համար երբեմն դիմում են ամենաանհավանական հնարքների, գրում է Oddity Central-ը՝ մանրամասնելով, որ իտալացի ոստիկանները վերջերս թմրանյութ են հայտնաբերել սուրճի հատիկներում:

Դեպքը տեղի է ունեցել Մալպենսա օդանավակայանում, որտեղ մաքսային ծառայության աշխատակիցների ուշադրության կենտրոնում է հայտնվել Կոլումբիայից ուղարկված ծանրոցը: 

Երկու կգ քաշով ծանրոցի պարունակությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվել է, որ կոլումբական սուրճի հատիկների մեջ իրականում թմրանյութ է՝ մաքուր կոկաին:

Ընդհանուր առմամբ, ծանրոցում եղած 500 հատիկից 130-ում կոկաին է եղել:

Օրեր անց ոստիկանությունը ձերբակալել է ծանրոցի հասցեատիրոջը: Պարզվել է, որ Սանտինո Դ'Անտոնինոն զբաղվում է թմրանյութի առք ու վաճառքով: