Շների ոհմակը վաղ առավոտյան հարձակվել ու ջարդուխուրդ է արել մեքենան (տեսանյութ)

14:27 • 22.07.20

Ֆեյսբուքյան օգտատեր Գոհար Աղաջանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ ու լուսանկար է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է շների մի խումբ վաղ առավոտյան վնասել իրենց ավտոմեքենան։

«Այսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!

Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք ա ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:

Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք»,-գրել է նա։