Նախորդ օրը կորոնավիրուսից մահացած 59-ամյա Սիրանուշ Հարությունյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ էր. ԱՆ խոսնակ

11:13 • 22.07.20

Նախորդ օրը կորոնավիրուսից մահացածներից մեկը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի մանկաբույժ էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

«Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձնագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում՝ որպես մանկաբույժ: Շնորհակալ ենք բժշկուհուն իր պատասխանատու և նվիրումով աշխատանքից, հոգատար վերաբերմունքից:

Այս դժվարին փորձությամբ անցնում է նաև նրա ընտանիքը՝ կրելով սիրելի մարդու անժամանակ ու անդառնալի կորուստը: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 439 մահվան՝ 18 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 35693 է, մահվան դեպքերինը՝ 895։