Ըստ մեզ՝ շատ լավ ընդունելության քննություններ է եղել կազմակերպված․ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ դիմորդների բողոքող ծնողներին (տեսանյութ)
18։58
Երբ դիմորդը կայքում ցանկացել է գրանցվել, կայքում նշվել է՝ ծանո՞թ եք կարգին, այսինքն դիմորդը, երբ ցանկացել է դիմել, տեղեկացված է եղել, քանի որ կայքում նշված է եղել այդ մասին․ այս մասին նշեց ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը՝ ԲՈՒՀ չընդունված դիմորդների և ծնողների հետ այսօրվա հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ԱԺ-ում և ուղիղ եթերում տեղեկացրել է կարգի փոփոխման մասին, Կառավարության նիստում ևս մանրամասն ներկայացվել է նոր կարգի մասին.
«Այս կարգը ընդունվել է արտակարգ ռեժիմի պայմաններոմ և չեմ պատկերացնում, որ 15000 դիմորդներին պետք է ծանուցեինք, որ առաջին հայտի գերակայություն է լինելու: Երկրորդ, երրորդ կամ ութերորդ հայտերի դեպքում նախորդ տարիներին նույն կարգն է գործել՝ փոփոխություն չի կատարվել: 739 դիմորդ բավարար գնահատական են ստացել և չեն ընդունվել, բայց ունենք թափուր տեղեր:
Ես հանդիպումից առաջ տեղեկացա, որ արդեն շուրջ 550 դիմորդ դիմել է թափուր տեղի մրցույթին մասնակցելու համար: Ինչ վերաբերում է նրան, որ փորձում ենք խոչընդոտներ ստեղծել, ես նշեցի, որ 13000 մարդ է մասնակցել միասնական քննություններին, որի արդյունքում 739 մասնակից մրցույթի արդյունքում դուրս է մնացել, որը քիչ տոկոս է կազմում: 13000-ից 2200 ստացել է անբավարար, իսկ 739-ից եթե 550-ը դիմել է թափուր տեղերի համար, պարզ է դառնում, որ 200 մարդ դեռ չի դիմել, բայց ժամանակ ունեն գրանցվելու համար»,- նշեց փոխնախարարը:
17։38
Նախարարության մոտ ցույց անող ԲՈւՀ չընդւոնված դիմորդների ու նրանց ծնողների հետ հանդիպման իջավ ԿԳՄՍ փոխնախարար Գրիշ Թամրազյանը։
Նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին խումբ կազմել և նախարարությունում քննարկել իրենց խդնիրը:
«Կարող ենք երկու ծնող, երկու դիմորդ բարձրանալ և քննարկել, մենք ունենք մեկ խնդիր ու ակնկալում ենք մեկ պատասխան»,- ասաց ծնողներից մեկը:
Փոխնախարարն էլ նշեց, որ խնդիր չկա, իրենք պատրաստ են հնդիպել և հենց իր աշխատասենյակում էլ կարող են դա անել և նրանց բոլոր հարցերին կտրվի պատասխան:
14։51
Պարոն Արայիկ Հարությունյան, չի կարելի այդքան անտարբեր մնալ ձեր հայրենակիցների նկատմամբ, դուք այդ 739 դիմորդներին և ընտանիքներին փորձում եք արհամարհել, դա ձեզ մոտ չի ստացվի։ Լավ իմացեք՝ եթե այսպես շարունակվի, մեր հաջորդ ակցիան ձեր հրաժարականի պահանջով կլինի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց բուհ չընդունված դիմորդներից մեկի ծնողը:
Հիշեցնենք, որ երեկ նրանք ակցիա արեցին նախ ԳԹԿ-ի դիմաց, ապա դարձյալ ԱԺ-ի։ Նրանք նաև նամակ հանձնեցին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նախագահին։ Ակցիայի մասնակիցների պահանջն այն է, որ բարձր միավորներ հավաքած դիմորդները չեն ընդունվել բուհ, քանի որ առաջին հայտով լրածված բաժիններում տեղ չի եղել և չի թույլատրվել նույնիսկ մյուս հայտերով ընդունվել:
Ըստ նրա՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կարող էր ընդունել, որ թյուրիմացություն է եղել և կարող էր խնդրին լուծում տալ, սակայն անտարբերություն է դրսևորում: «Մենա պահանջում ենք, որ դու գաք ԱԺ և մասնակցեց այս քննարկմանն ու տաք կոնկրետ պատասխան, որոշում»,- ասաց նա և հավելեց, որ սպասելու են այնքան, մինչև նախարարը գա:
Ծնողը նշեց, որ նախարարությունից ներկայացուցիչներ կան, սակայն խնդիրն արագ լուծում կտրվի, եթե գա կամ նախարարը, կամ նրա տեղակալներից որևէ մեկը: Նրա խոսքով՝ բոլոր դիմորդներն էլ համաձայն են այն տեսակետին, որ պետք է բաժիններում տեղեր ավելանան, քանի որ անընդունելի է, երբ դիմորդն իր բարձր միավորներով չի ընդունվում իր ցանկալի բաժինը:
Նշենք, որ ԱԺ-ում հիմա քննարկվում է առաջ բերված հարցը, սակայն ծնողները դեմ են, որ նիստ փակ է:










