Պուտինը Կադիրովին գեներալ-մայորի կոչում է շնորհել

18:46 • 23.07.20

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհել. այս մասին Կադիրովը հայտնել է «ВКонтакте»-ի իր էջում, գրում է ria.ru-ն։

«Հեռախոսազրույցի ժամանակ նախագահն ինքն է ընթերցել հրամանագիրը,  շնորհավորել ինձ այս իրադարձության կապակցությամբ և մաղթել հետագա հաջողություններ: Սա բարձր գնահատական է, որը շատ թանկ արժե»,-գրել է նա։

Կադիրովի խոսքով՝ միշտ պատրաստ է կատարել ՌԴ նախագահի հանձնարարականները։

«Ես միշտ ասել եմ և մեկ անգամ ևս կրկնում եմ, որ մեր նախագահի հավատարիմ հետևակայինն եմ և ցանկացած մայրցամաքում պատրաստ եմ կատարել նրա ցանկացած բարդության հրամանը: Դրա համար մենք ունենք ամեն ինչ՝ կամք, վճռականություն, լիակատար պատրաստվածություն, տեխնիկա և, որպեսզի ոչ ոք հարցեր չունենա, դաշնային կառույցների կողմից օրինականորեն տրամադրված զենք»,-ասված է գրառման մեջ։

Բացի այդ, Չեչնիայի ղեկավարին ՆԳՆ կառույցից տեղափոխել են «Ռոսգվարդիա»։