«Երջանիկ եմ, որ գնդակահարեցի իմ ծնողներին սպանողներին»․ «Թալիբան»-ի երկու զինյալներին սպանած աֆղանցի աղջիկը հայտնել է, որ «պատրաստ է կրկին պայքարել նրանց դեմ» (լուսանկարներ)

23:17 • 23.07.20

Աֆղանցի աղջիկը, որն օրեր առաջ գնդակահարել էր իր ծնողներին սպանած «Թալիբան»-ի զինյալներին, հայտնել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած այլ ապստամբների, որոնք կփորձեն հարձակվել իր վրա, գրում է Gulf news-ը։

«Ես այլևս չեմ վախենում նրանցից և կրկին պատրաստ եմ պայքարել նրանց դեմ»,- AFP գործակալությանը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է 14-ամյա Քամար Գյուլը։

Գյուլի՝ ատրճանակը ձեռքին լուսանկարն անցյալ շաբաթ համացանցում մեծ տարածում էր գտել, շատերը գովաբանել էին նրա գործողությունները և երկրի իշխանություններին կոչ արել ապահովել աղջկա անվտանգությունը։

Դեպքը մտաբերելով՝ 14-ամյա աղջիկն ասել է․ «Նրանք իմ հորը և մորը դուրս բերեցին փողոց և մի քանի անգամ կրակեցին նրանց վրա։ Ես սարսափահար էի»։

Նրա խոսքով՝ մի քանի վայրկյանից զայրույթը փոխարինել է վախին, վերցրել է ընտանիքին պատկանող AK-47 ինքնաձիգը, գնդակահարել է իր ծնողներին սպանած «Թալիբանի» երկու զինյալներին և վիրավորել ևս մի քանիսին։

Աղջկա խոսքով՝ իրեն հայրն է սովորեցրել կրակել։

«Ես երջանիկ եմ, որ գնդակահարեցի իմ ծնողներին սպանողներին։ Սպանեցի, քանի որ գիտեի, որ ծնողներիցս հետո գալու են իմ ու եղբորս հետևից»,- ասել է նա՝ հավելելով, որ շատ է ցավում, որ ծնողներին հրաժեշտ տալու հնարավորություն չի ունեցել։

«Երկու թալիբների սպանելուց հետո ես գնացի ծնողների հետ խոսելու, բայց նրանք չէին շնչում», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Աֆղանստանի Գորի նահանգի գյուղերից մեկում «Թալիբան»-ի զինյալները ներխուժել են 14-ամյա աղջկա՝ Քամար Գյուլի ընտանիքի տուն և իր աչքի առաջ սպանել հորը՝ երկրի պաշտոնական կառավարությանն աջակցելու համար։ Զինյալները նաև սպանել են ամուսնուն փրկել փորձող նրա կնոջը։

Afghan Girl Who Killed Taliban Gunmen 'Ready To Fight Again'The incident happened last week when insurgents stormed the home of Qamar Gul, a teenager from a village in the central province of Ghor. Gul is pictured above brandishing an AK-47Afghan girl who killed Taliban gunmen 'ready to fight again ...